ՀայաստանՍոցիալական

Հայաստանում կներդրվի ուժային միջոցների կիրառման ստանդարտ

Հայաստանում առաջին անգամ ուժային միջոցների կիրառման ստանդարտ է ներդրվում։ Սրա մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ ոստիկանության գվարդիայի մասին օրենքի ընդունման շնորհիվ։ Օրենքի նպատակն է ապահովել հասարակական կարգը և անվտանգությունը։ Այն նոր մեթոդաբանությամբ նաև կազդի հավաքների ազատության իրավունքների երաշխավորմանը։ 

Սարգսյանը փաստեց, որ դրա համար աշխատանքները բավական բարդ և ծավալուն պրոցեսներ են ենթադրում։ Սակայն, նախարարությունը հանձն է առնում ներդնել ստանդարտը և ապահովել դրա պրակտիկայի համահունր գործարկումը։ Սա պիլոտային ծրագիր է, որն ընդգրկում է բոլոր մարզերը։ Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որ համակարգի բոլոր ծառայողները լիովին պատրաստ լինեն ստանդարտի ներդրման պահին։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը ներկայացնելով հիմնական դրույթները, նշել էր, որ գվարդիան, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության զորքերի, այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ՝ այդպիսով վերացնելով գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները։