
«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը
Հունվարի 20-ին Երևանի գործակարգավարական խորհրդրակցության ընթացքում «Երևան ավտոբուս» ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնել է, որ վերջին գործակարգավարական նիստից հետո «Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը։
Կիրակոսյանն իր զեկույցում հայտնել է, որ նման տեմպերով այս շաբաթ բոլոր հաստքիները կարող են համալրված լինել։
Նշենք, որ հունվարի 13-ի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նոր վարորդների աշխատանքի ընդունելու տեմպերից։ Ավտոբուսների նոր խմբաքանակը դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր բերվել, սակայն դեռ թափուր հաստիքները լրացված չեն։
Այդ նիստի ընթացքում քաղաքապետը նշել էր, որ Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50 հազար անձ կա։ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքագրումը: