
Երևանն ամենաթանկ քաղաքն է Հարավային Կովկասում օտարերկրյա աշխատողների համար
Երևանն ամենաթանկ քաղաքն է Հարավային Կովկասում օտարերկրյա աշխատողների համար։ Կյանքի արժեքի վարկանիշի վերաբերյալ նման զեկույց է հրապարակել Mercer խորհրդատվական ընկերությունը։
Երևանը զբաղեցրել է 115-րդ տեղը։ 2023-ի համեմատ Հայաստանի մայրաքաղաքը նահանջել է 15 հորիզոնականով և գերազանցել տարածաշրջանի մյուս մայրաքաղաքներին։ Հարևան երկրների մայրաքաղաքների համեմատ Հայաստանը առաջատար է։ Բաքուն 171-րդ հորիզոնականում է, Թբիլիսին՝ 188-րդ, Անկարան՝ 208-րդ, Թեհրանը չի հայտնվել այս ցանկում։
Միջազգային գործուղումների համար աշխարհի ամենաթանկ քաղաքներն են Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը։ Օտարերկրյա աշխատողների համար կյանքն առավել էժան է Իսլամաբադում (Պակիստան), Լագոսում և Աբուջանում (երկուսն էլ՝ Նիգերիա):