ՀայաստանՍոցիալական

Քրեակատարողական հիմնարկներում լոգարանից հնարավոր կլինի օգտվել շաբաթական 2 անգամ

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակվող բարեփոխումների շրջանակներում իրականացրել է աշխատանքներ հիգիենայի բարելավման ուղղությամբ։

Քրեակատարողական հիմնարկներում լոգարանից օգտվելու կարգը շաբաթական 1 անգամ էր։ Բարելավված պայմաններով Հայաստանի շուրջ 10 քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար սահմանվել է լոգարանից շաբաթական 2 անգամ օգտվելու կարգ։ Ինչպես նշում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, այն զգալիորեն կբարելավի անձնական հիգիենայի պահպանման պայմանները։

Նախորդ տարվա օգոստոսին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանըի խոսքով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում թե՛ քննչական գործողությունների իրականացման սենյակները, թե՛ փաստաբանի հետ առանձին տեսակցության սենյակները, թե՛ կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներն անմխիթար վիճակում են։

Փորձագետը նշել էր նաև, որ ՔԿՀ-ում զբոսանքի համար հատկացված համապատասխան տարածք չկա։