ՀայաստանՍոցիալական

Ձևավորվում է կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ

Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր կձևավորվի կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ: Այն կծառայի որպես հարթակ, որտեղ 16-24 տարեկան երիտասարդները կարող են ներգրավվել կլիմայական խնդիրների քննարկման, լուծումների մշակման և որոշումների կայացման գործընթացներում: Խորհուրդը հնարավորություն է տալու երիտասարդներին գործի դնել իրենց հմտություններն ու գաղափարները, քննարկել կլիմայի և բնապահպանության խնդիրները փորձագետների, որոշում ընդունողների և այլ կողմերի հետ, բարձրաձայնել իրենց համայնքներում առկա բնապահպանական մարտահրավերներն ու առաջարկել լուծումներ։

Խորհուրդը բաղկացած կլինի առավելագույնը 18 անդամներից, որոնք կներկայացնեն Հայաստանի տարբեր մարզերը: Անդամները կարող են խորհրդի կազմում մնալ մեկից երեք տարի ժամկետով: Խորհուրդը կհանդիպի տարին առնվազն վեց անգամ՝ անցկացնելով նաև լրացուցիչ առցանց միջոցառումներ: