ՀայաստանՍոցիալական

Կառավարությունը նախատեսում է անապահովության գնահատման նոր համակարգ ներդնել

Կառավարության որոշմամբ, 2025 թվականի մարտի 17-ից Հայաստանում կգործարկվի անապահովության գնահատման նոր համակարգ, որի հիմնական նպատակներից է երկրում ծայրահեղ աղքատության կրճատումը։ Ընտանիքների անապահովության մակարդակը կգնահատվի 4 աստիճանով՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով և անապահով։ Համապատասխանաբար ընտանիքները կստանան սոցիալական աջակցության տարբեր փաթեթներ, որոնք կարող են ներառել նպաստներ, կրթական ու առողջապահական արտոնություններ, կոմունալ ծառայությունների աջակցություն և այլն։

Նոր համակարգը պարտադրում է աշխատունակ անձանց ակտիվ ներգրավում կամ աշխատանքի տեղավորում։ Չաշխատող, բայց աշխատունակ անձանց դիմումը կդիտարկվի որպես աշխատանքի փնտրելու հայտ, իսկ աշխատանքի անցնելու դեպքում ընտանիքի եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվելու։ Սա նշանակում է, որ այդ ընտանիքները միանգամիզ չեն զրկվի նպաստի համակարգից։

Սյունիքի և Կոտայքի մարզերում ծրագիրը իրականացվելու է պիլոտային կարգով։ Բացի այդ 5000 ընտանիքի մասով փորձարկում է իրականացվել և արդյունքները համապատասխանել են սահմանված համակարգին։