ՀայաստանՍոցիալական

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում խախտումների համար նախատեսված տուգանքների չափը կարող է բարձրացվել

Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում խախտումների համար նախատեսված տուգանքների չափը։ Սրա նպատակն է նվազեցնել ապօրինի ծառահատումների, ձկնորսության և այլ բնապահպանական խախտումների քանակը՝ խստացնելով պատասխանատվության միջոցները:

Տուգանքները նախատեսված են նվազագույն աշխատավարձի մինչև հազարապատիկի չափով։ Ավելի խիստ կլինեն պատիժները կրկնակի խախտման դեպքում։

Եթե արժեքավոր կամ հազվագյուտ ծառատեսակների ապօրինի հատում լինի, ու նմանատիպ խախտումը կրկնվի վարչական տույժի կիրառման հաջորդ տարվա ընթացքում, նախատեսվում է քրեական պատասխանատվություն։ Բացի դրանից նաև տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակում կամ ազատազրկում։

2022-2024 թվականներին արձանագրվել է շուրջ 1200 ապօրինի ծառահատման դեպք։ Դրանց հետևանքով հատվել է ավելի քան 30,000 ծառ։ Հարյուրավոր դեպքեր են արձանագարվել նաև ապօրինի ձկնորսության և խեցգետնորսության մասով։