
Մանկապարտեզի վարձն ամբողջությամբ կվերադարձվի հայտարագիր լրացրած ծնողին․ Փաշինյանը մանրամասնել է
Համայնքներում երեխայի մանկապարտեզի վարձն ամբողջությամբ կվերադարձվի եկամուտների հայտարարագիր լրացրած ծնողի վճարած եկամտահարկից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հայտարարագրման առանցքային թեմաներին, նշեց, որ համայնքներում երեխայի մանկապարտեզի վարձն ամբողջությամբ կվերադարձվի եկամուտների հայտարարագիր լրացրած ծնողի վճարած եկամտահարկից:
Փաշինյանը հավելել է, որ ըստ իր դիտարկումների՝ մանկապարտեզների համար վճարներն ամսական 7000-8000 դրամ են։ Այսինքն՝ երեխայի մանկապարտեզի համար տարեկան վարձը կազմում է մոտավորապես 96 հազար դրամ:
Վարչապետը մանրամասնում է, որ այն քաքաղացիները, ովքեր եկամտային հարկ են վճարել ավելի քան 96 հազար դրամ և համընդհանուր հայտարարագիր լրացնում են, այսինքն՝ նրանք վարձու աշխատողներ են, տարվա ընթացքում երեխայի համար մանկապարտեզի վճարն ամբողջությամբ հետ կստանան։
Չնայած նրան, որ կան նաև ավելի բարձր վարձով մանկապարտեզներ, օրինակ՝ տարեկան 300 հազար դրամ վճարով, Փաշինյանը նշեց, որ քաղաքացին, այնուամենայնիվ, 100 հազար դրամը հետ կստանա, եթե եկամտային հարկ է վճարել: