
Մետրոներում արդեն հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում արդեն հնարավոր է ուղևորավճարներ կատարել բանկային քարտերի միջոցով։
Նշվում է, որ մետրոպոլիտենը շարունակում է գործել բնականոն ռեժիմով։ Ներկայացվել են նաև վերջին շաբաթվա վիճակագրական տվյալները։
Հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մետրոպոլիտենն ընդունել է 411,412 ուղևոր։ 2910 շարժակազմ դուրս է բերվել գիծ, որոնցից՝ 808-ը՝ երեքվագոնանի, 1078-ը՝ երկուվագոնանի, 1024-ը՝ մեկվագոնանի։ Կատարողականության ցուցանիշը կազմել է 100․1%։
Բանկային քարտերով վճարումները հասանելի են նաև ավոտբուսներում։ Պետք է նշել նաև, որ փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտի գները կբարձրանան։ փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտի տոմսերի գնային արժեքները կփոփոխվեն։ Արդեն հնարավոր է օգտվել առաջարկվող փաթեթներից։ Սակայն, ավտոբուսների համար առայժմ գործում է նույն 100 դրամ սակագինը, տրոլեյբուսի համար էլ առայժմ կարող եք 50 դրամ վճարել: Քաղաքապետարանը դեկտեմբերին որոշեց մեկ ամսով հետաձգել թանկացումը, բացատրեցին, թե սա անում են միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը հնարավորինս դյուրին դարձնելու համար:
Հունվարի 1-ից գործում են հետևյալ փաթեթները։ 30 օրվա համար 9000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 90 օրվա համար 24000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 365 օրվա համար 90000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։