
Աչաջուր համայնքում մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ են գտել
Տավուշի մարզի Աչաջուր համայնքում մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ է հայտնաբերվել։ Աչաջուր գյուղի բնակիչներից մեկը նկատել է փոքրիկ արջին Աչաջուր-Մակարավանք ճանապարհին, ինքնուրույն ազատել նրան և տարել իր տուն՝ փորձելով ժամանակավոր խնամել։
Տեսչական մարմնի մասնագետները տեղում կատարել են կենդանու արտաքին զննում և պարզել, որ քոթոթի վրա տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Որոշում է կայացվել գորշ արջի քոթոթին տեղափոխել կենդանիների վերականգնողական կենտրոն, որտեղ այն կստանա անհրաժեշտ խնամք և հետագա վերականգնման հնարավորություն՝ մասնագիտական հսկողության ներքո։
Նշենք, որ գործ արջը ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում: