ՀայաստանՍոցիալական

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ 2500 աշխատակից կողմ է աշխատավարձի բարձրացմանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են ացնկացրել աշխատավարձի բարելավման պահանջով։ Շուրջ 4500-ից ավելի աշխատակից ունեցող կոմբինատի 2448 աշխատակից «այո» է ասել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանները բարելավելուն:

Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներե բողոքի ակցիա էին անցկացնում վերջին օրերին։ Կոմբինատի ղեկավարությունը պնդում էր, թե գործադուլի դուրս եկած քաղաքացիները աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում՝ սպառնալով իրավական պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին:

Նշվում է, որ հանձնաժողով կստեղծվի։ Այն կզբաղվի աշխատակիցների պահանջներով։ 

Կառավարությունը կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է։