ՀայաստանՍոցիալական

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունենալը կառաջացնի քրեական պատասխանատվություն․ մշակվում է ծրագիր

Քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրության մեջ կկատարվեն որոշակի փոփոխություններ, ըստ որոնց՝ քրեական աստիճանակարգություն ունենալու դեպքում քրեական պատասխանատվություն կսահմանվի։ Փետրվարի 12-ին տեղի ունեցած Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգյսանը։ Նա հայտարարել է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը բավական լայնաշերտ է։ Ըստ այդմ՝ եղել են, քրեական ենթակմաշկույթի կրող հանցակազմերի մի քանի դեպքեր, որոնք քրեականացվել են։ 2020-24 թվականների կտրվածքով տվյալ դեպքերի վերաբերյալ 89 քրական վարույթ է նախաձեռնվել։ Դրանց մի հատվածն արդեն ուղարկվել է դատարան մյուսներով նախաքննություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ այժմ քրեական պատասխանատվություն է նախատեսված քրեական ենթամշակույթ կրողի կարգավիճակ ստանալու, տալու, պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը, այսինքն՝ կարգավիճակ ունենալն ինքնին չի դիտարկվում որպես քրեական հանցագործություն: