ՀայաստանՍոցիալական

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար, իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը հաղորդում է, որ Վերին Լարսի անցակետով երթևեկությունն այս պահին սահմանափակ է։ «Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս» միջազգային մայրուղու Գուդաուրի–Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է ծանր ու մեծաչափ բեռնատարների, այդ թվում՝ կցորդներով և կիսակցորդներով մեքենաների երթևեկությունը։ Անցակետը բաց է միայն մարդատար տրանսպորտի համար։

Միևնույն ժամանակ, ՀՀ տարբեր մարզերում տեղումները շարունակվում են։ Վարդենյաց լեռնանցքում ներկայումս տեղում է ձյուն, որն ուղեկցվում է խիտ մառախուղով․ տեսանելիությունը հասնում է ընդամենը 2–5 մետրի։ Մառախուղ է նաև Արտաշատի, Թալինի, ինչպես նաև Սպիտակի և Դիլիջանի ոլորանների հատվածներում՝ տեսանելիությունը 100–150 մետր։

Արագածի և Արթիկի տարածաշրջաններում դիտվում է ձնախառն անձրև, իսկ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի և Մարտունու տարածաշրջաններում տեղումներ են՝ հիմնականում անձրևի տեսքով։