ՀայաստանՍոցիալական

1 մլն դրամ՝ Երևանի՝ 100 տարին լրացած քաղաքացիներին

Ավագանու որոշմամբ՝ Երևանում հաշվառված բոլոր 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն։ Ծրագրից Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավագանու՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից։ Ըստ այդմ՝ 100 տարին լրացած և վերջին 5 տարին Երևանում հաշվառված քաղաքացիները ստանում են 1 միլիոն դրամ աջակցություն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2018-2023 թվականներին Երևանում իր 100-ամյակն է նշել 177 բնակիչ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 30 բնակիչ: Միջին հաշվարկով 100-ամյակը լրացած 30 բնակիչների համար Երևանի բյուջեից առաջարկվող սոցիալական աջակցության հանրագումարը տարեկան կկազմի մոտ 30 մլն դրամ:

Դրամական աջակցությունը տարամադրվելու է տվյալ շահառուի թոշակային քարտի կամ «Հայփոստի» ծառայության միջոցով: Շահառուի կողմից դիմումի կամ որևէ այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտութուն չկա: