ՀայաստանՍոցիալական

2024-ին օդի աղտոտման 397 դեպք է արձանագրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) 2024 թվականի գործունեության տարեկան հաշվետվության համաձայն՝ նախորդ տարում գրանցվել է օդի աղտոտման 397 դեպք։ 2024 թվականին Երևանում իրականացվել է 22 ստուգում՝ ներառյալ արտադրության, ընդերքօգտագործման, շինարարության, անասնաբուծության և այլ ոլորտներում։ Արդյունքում՝ կայացվել է 26 վարչական տուգանքի որոշում, կասեցվել է 17 տնտեսավարողի գործունեություն, որոնք գործել են առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության։ Հաղորդագրության համաձայն՝ իրավախախտումները հետևյալ ոլորտներում են.

— Շինարարություն – 207 դեպք, այդ թվում 104 շինհրապարակներում կանոնների խախտում, 103՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում

— Արտադրություն – 74 դեպք

— Ընդերքօգտագործում – 61 դեպք

— Անասնաբուծություն և բուսաբուծություն – 15 դեպք

— Խոզանների, տերևների, թափոնների այրումից առաջացած ծխի արտանետումներ – 37 դեպք

— Սպասարկում – 3 դեպք

Տեսչական մարմնի կողմից կիրառվել է 291 վարչական տույժ, նշանակվել է 31,650,000 դրամի տուգանք, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկվել է 2,354,528,016 դրամ։