Կասեցվել է «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
Երևանի մանկական զարգացման կենտրոնի խոհանոցի գործունեությունը կասեցվել է հիգիենայի կանոնների խախտման պատճառով։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է անցկացրել «Հրաշամանուկ» մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում և արձանագրել սննդի անվտանգության նորմերի խախտումներ։ Այն գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Նանսենի փողոցում։ Մանկապարտեզը կառուցվել է 2005 թվականին։
— Խոհանոցի պահեստային հատվածի պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով:
— Առաստաղը եղել է վնասված, կեղտոտ, բորբոսնած, առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ:
— Սնունդ մշակելու սեղանը և լվացարանի տակի դարակաշարը նորոգված և հիգիենիկ, և պատրաստված չեն եղել մաքրվող նյութերից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է, իսկ խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
