Վրաստան մուտք գործող օտարերկրացիների համար 2026-ից պարտադիր կլինի բժշկական ապահովագրությունը
2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրացիները պարտադիր պետք է ունենան բժշկական ապահովագրություն։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը։
Ապահովագրական ծածկույթը պետք է կազմի առնվազն 30 000 լարի (մոտ 12 000 ԱՄՆ դոլար)։ Ապահովագրությունը պետք է ներառի առնվազն 5 000 դոլար շտապ ամբուլատոր բուժօգնության, ինչպես նաև առնվազն 30 000 դոլար ստացիոնար բուժման ծախսերի փոխհատուցում, ներառյալ վթարների, վնասվածքների, հանկարծակի հիվանդությունների և բժշկական տարհանման ծառայությունները։
Ապահովագրություն չունեցող օտարերկրացիներին կարող են չթույլատրել հատել սահմանը։ Ապահովագրությունը պետք է լինի գործող Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածում։ Սահմանապահ ծառայությունները իրավունք կունենան պահանջելու ապահովագրությունը հաստատող փաստաթուղթը ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային անցակետերում։
Խախտումների դեպքում կկիրառվի 300 լարի (մոտ 43 000 դրամ), կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկրկնապատկվի։
