
Կեղծ ուղևորատոմսեր են հայտնվել համացանցում
Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են, որ համացանցում տարածվում են կեղծ ուղևորատոմսեր։ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջը առաջարկում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։
Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։
Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները ,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Երևանում հունվարի 1-ից ուղևորավարձը հնարավոր էր վճարել միայն անկանխիկ տարբերակով։ Փետրվարի 1-ից արդեն ամբողջությամբ անցում է կատարվել միասնական տոմսային համակարգին։ Հանրային տրանսպորտից օգտվելու համար բնակիչներին առաջարկվում է գնել կամ երկարաժամկետ փաթեթներ, կամ էլ մեկանգամյա՝ 150 դրամ տոմս։