
Աշտարակի խճուղին կկանաչապատվի
Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման անկյունում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հերթական լայնամասշտաբ նախագիծն է իրականացնում։ Աշտարակի խճուղում 4,5 հեկտար անխնամ տարածքը շուտով կանաչով կպատվի. ոռոգման ցանց է անցկացվում:
Առաջին փուլում նախատեսվում է արդիականացնել ոռոգման համակարգը՝ հատուկ ջրիչներով։ Երկրորդ փուլում արդեն կիրականացվի ծառատունկ։
Ոռոգման սեզոնին, երբ որ արդեն ջուրը կլինի, կփորձարկենք և կհանձնենք շահագործման։ Դա նշանակում է, որ տարածքը պատրաստ կլինի ծառատունկին, — հայտնում են քաղաքապետարանից։
Ոռոգման համակարգը գոյություն է ունեցել սրանից առաջ, սակայն որոշ խնդիրների պատճառով չի աշխատել։ Այդ խնդիրներից մեկն էլ այն է, որ տեղում կառուցված պոմպակայանը հոսանքի խնդիր պատճառով չի շահագործվել։ Ըստ այդմ՝ նոր սնուցման համակարգ է կառուցվել։