ՀայաստանՍոցիալական

Թամանյան փողոցում կայանումը կարգելվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Կենտրոն վարչական շրջանի Թամանյան փողոցում կկատարվեն փոփոխություններ։ Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 27-ից կարգելվի ավտոմեքենաների կայանումը։

Մասնավորապես՝ օրենքը կգործի Թամանյան փողոցի ձախ կողմում՝ այգու հարակից ճանապարհահատվածներում։

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Թամանյան փողոցը սկսվում է Մոսկովյան փողոցից ընդգրկում է Կասկադ համալիրի կանաչապատ պուրակը։ Թամանյան փողոցը Հյուսիսային պողոտայի շարունակությունն է։