ՀայաստանՍոցիալական

Սահմանամերձ բնակավայրերին աջակցություն կտրամադրվի

Հայասատանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կստանան փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի համար։ 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է շուրջ 989 միլիոն դրամ։ Գումարը տրամադրվելու է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին

Ծրագրի հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրը կիրականացվի համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու համար։

Ծրագիրը առաջին անգամ իրականացվել է 2014 թվականին։ 2016 և 2020 թվականների պատերազմներից հետո ավելացել էր սահմանամերձ բնակավայրերի թիվը։ Ըստ այդմ՝ օրենքում նոր փոփոխություններ էին արվել և ընդլայնվել էր նաև շահառուների թիվը։ Վերջին փոփոխությունը ծրագրում ընդունվել է 2022 թվականին։ 2023 թվականին որոշվել էր 3 տարով ևս երկարացնել սոցիալական աջակցությունը։