
Անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական աջակցությունը կշարունակվի
Կառավարության նիստում որոշվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած 22 զինծառայողների ընտանիքներին տրվող 300 հազարական դրամ աջակցության գործողության ժամկետը երկարացնել ևս մեկ ամսով: Փոփոխությունների արդյունքում աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2025 թվականի փետրվար ամիսը ներառյալ։
Ըստ գործող կարգավորման՝ 2020 թվականի դեկտեմբերին ընդունված որոշմամբ պետությունն ամեն ամիս 300 հազար դրամ էր տրամադրում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ Սակայն աջակցության ժամկետը նախատեսված էր մինչև 2024 թվականի դեկտեմբեր։
Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ մեկ ամսով երկարացվելու արդյունքում 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կհատկացվի լրացուցիչ 6 միլիոն 600 հազար դրամ:
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս երկու ամիս սոցիալական աջակցություն տրամադրելու համար: