ՀայաստանՍոցիալական

Վայոց ձորի մարզում գազալցակայան է փակվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 1-ին փողոցում գտնվող՝ «Գագ պետրոլ» ՍՊԸ-ի բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։

Տեղում հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել: Արձանագրվել են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։

Այսօր՝ մարտի 3-ին, տեսչական մարմնի Վայոց ձորի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների հետ համագործակցության արդյունքում լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների վերացումը։