ՀայաստանՍոցիալական

Yandex Go հավելվածում առանձին բաժին է ավելացել էլեկտրոմոբիլների համար

Երևանում Yandex Go հավելվածում հասանելի է դարձել «Էլեկտրո» սակագինը։

Այն ընտրելիս պատվերը կսպասարկեն Էլեկտրամոբիլները, որոնք առանձնանում են բարձր հարմարավետությամբ, սահուն ընթացքով, անաղմուկ են, ինչպես նաև էկոլոգիապես ավելի մաքուր: Օգտատերերին հասանելի կլինեն Hongqi, BYD, Tesla, Volkswagen, Honda, Toyota և այլ մակնիշների ժամանակակից էլեկտրամոբիլներ:

Այժմ «Էլեկտրո» սակագնի ներքո հասանելի է ավելի քան 350 էլեկտրամոբիլ։ Ծառայությունը գործընկերների հետ միասին նախատեսում է զարգացնել սակագինը՝ ավելացնելով էլեկտրամոբիլների քանակը: «Էլեկտրո» սակագնում ուղևորությունների արժեքը սկսվում է 600 դրամից:

Նշենք, որ վերջին երկու տարիներին մեծ քանակությամբ էլեկտրոմոբիլներ են ներմուծվում Հայաստան։ Դրանց նպաստում է նաև կառավարության որդեգրած քաղաքականությունը, ըստ որի սահմանված 8000 քվոտայով հնարավորություն է տրվում առանց մաքսատուրքի ձեռք բերել էլեկտրոմոբիլներ։