ՍոցիալականՍփյուռք

Սիրիայում գտնվող հայկական եկեղեցին ու դպրոցը փակվել են

Սիրիայի Լաթաքիա քաղաքում ընթացող մարտերի հետևանքով հայկական դպրոցն ու եկեղեցին ժամանակավորապես փակվել են։ Տեղի բնակիչներին կոչ է արվել չլքել տները, քանի դեռ իրավիճակը չի կայունացել։ 

Ալավիների և նոր իշխանությունների զինված խմբավորումների միջև մարտերը հասել են քաղաքի ծայրամասեր և կենտրոն։ Լաթաքիայից Տարտուս քաղաք տանող ճանապարհը փակվել է։ Կառավարական անվտանգության ուժերը այս քաղաքներում պարետային ժամ են հայտարարել։

Լաթաքիայում կա Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց դպրոց։ Մինչ քաղաքացիական պատերազմի սկսվելը քաղաքում և շրջակայքում ապրում էր մոտ 30 հազար հայ։

Սիրիայում մոտ 200 մարդ է զոհվել երկրի արևմուտքում գտնվող Լաթաքիա նահանգում մարտերի հետևանքով։

Սպանվել են Սիրիայի կառավարական ուժերի առնվազն 50 անդամներ և Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի 45 կողմնակիցներ։