ԱրցախՍոցիալական

Ադրբեջանը հիմնովին ավերել է Արցախի հայկական Ակնաղբյուր գյուղը

2023 թվականին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեց։ Դրա հետևանով Արցախը ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բազմիցս անդրադարձել ենք Ադրբեջանի ավերածությունների մասին։

2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը հիմնովին ավերել է նաև բռնազավթված Արցախի Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղը։

Նույն ճակատագրին են արժանացել Արցախի մի շարք բնակավայրեր։ Վնասվել է նաև Սղնախ գյուղը։ Այնտեղ կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից երեքը հաշվառված են պետության կողմից՝ «Խաչին տակ» գյուղատեղին, «Շամիրեն կարան» քարանձավը, «Խաչին տակ» խաչքարը։ Սղնախում գտնվում է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այս բոլոր հուշարձանների ճակատագիրը վտանգված է։