
ARCA համակարգում առկա են տեխնիկական խնդիրներ
Քիչ առաջ մի շարք քաղաքացիներից ահազանգ ստացանք այն մասին, որ ARCA բանկային համակարգում առկա են տեխնիկական խնդիրներ։ Այս պահին քարտային գործարքներ չեն կատարվում։
POS տերմինալներով և ՀԴՄ սարքերով կատարվող քարտային գործարքները մերժվում են:
Կենտրոնական բանկից Amnews-ի հետ զրույցում նշեցին, որ արդեն երկու ժամ է ինչ խնդիրը կա։
2 ժամ առաջ քաղաքացիներից ենք իմացել խնդրի վերաբերյալ։ Հենց հիմա աշխատում են տեխնիկական խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Մեզ ասել էին, որ խնդիրը 10-15 րոպեների ընթացքում կլուծվի, պետք է որ վերականգնված լիներ արդեն, — նշեցին կենտրոնական բանկից։