
Հայաստանում սպասվում են տեղումներ
Հայաստանի տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Մարտի 19-21-ը նման եղանակ կլինի Հանրապետության զգալի մասերում։ Լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեքստով։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-21-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9, Լոռում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով, — նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևանում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ին սպասվում է անձրև։