ՀայաստանՍոցիալական

Քաղաքացիների բողոքները անտեղի չէին․ Telcell-ը նոր միջոցներ է կիրառում

Միասնական տոմսային համակարգի ներդրումը մեծ դժգոհություններ էր բարձրացրել հանրության շրջանում։ Telcell համակարգի անկատարությունից օգտվել և շարունակում են օգտվել մի շարք քաղաքացիներ։ Որոշ դեպքերում քաղաքացիները տոմսեր էին գնում տերմինալներից, սակայն դրանք վալիդատորները չէին ընդունում։ Դա միտք էր տվել որոշ մարդկանց ավտոբուսներ մտնել այլ QR կոդերով, որոնք, օրինակ, վերցրել էին այս կամ այն խանութից, կամ սննդի կետերից։

Որոշ քաղաքացիներ էլ պնդում էին, որ Telcell տերմինալները գումար են վերցնում, բայց տոմս չեն տալիս։ Նրանք ավելի շուտ էին հասկացել, թե իրականում ինչ է կատարվում։ Բնակիչները պարզաբանում էին, որ տեսել են, թե ինչպես են որոշ մարդիկ սուրճի պլաստիկե գդալները մտցնում տերմինալների մեջ և ինչ-որ եղանակով գումարներ հանում։ Այդ դեպքերից ավելի քան 2 ամիս անց՝ մարտի 19-ին, Telcell ընկերությունը մանրամասներ է հրապարակել։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ նման դեպքեր գրանցվել են հիմնականում կանգառների մոտ տեղակայված տերմինալներում, որտեղ մանրադրամներն ավելի շատ են հավաքվել։ Խնդիրը հայտնաբերելուց հետո Telcell-ի անվտանգության աշխատակիցները նոր ծրագիր են մշակել։