ՀայաստանՍոցիալական

Զոհված զինվորների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի

Մուրացան 110/1 հասցեում գտնվող շենքը, որտեղ բնակվում են զոհված զինծառայողների ընտանիքներ, աճուրդի է դրվել։ Բնակիչներն դատական գործընթացի մեջ են, սակայն, նրանց պնդմամբ, պետգույքի կառավարման կոմիտեն ճնշում է գործադրում՝ շենքը հոսանքազրկելով։

«Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ շենքը նախկինում Պաշտպանության նախարարությանն էր պատկանում, սակայն փոխանցվել է Պետգույքի կոմիտեին, որը որոշել է այն վաճառքի հանել։

Նրա խոսքով՝ դատարանի որոշում դեռ չկա, սակայն շենքն արդեն հոսանքազրկվել է, իսկ բնակիչներին առաջարկվել է այն գնել 400 միլիոն դրամով, ինչը նրանց համար մեծ գումար է։