
Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Արարատի մարզում մառախուղ է։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Հարավային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ էր արել քաղաքացիներին մարտի 18-ից 23-ը զերծ մնալ Տրանսկամով երթևեկելուց՝ ձնահոսքի և սելավների վտանգի պատճառով։