
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Մարտի 21-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Արթիկի, Աշոցքի և Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Ճամբարակի և Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ։
Հայաստանում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Նախկինում փակված Սպիտակի ոլորանները 10։10-ի դրությամբ բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջուջևանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։