
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները նույնպես հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Սակայն ավտոճանապարհի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 2 մետրի։ Ճանապարհը ավելի վտանգավոր է դառնում քամիների պատճառով, քանի որ դրանք ձյունը քշում են տարբեր ուղղություններով։
Դեպի Ռուսաստան գնացող չեզոք գոտում մեքենաների հերթեր են։