ՀայաստանՍոցիալական

Երևանի Թումանյան փողոցում շարունակվում են ծառահատումները

Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները Թումանյան փողոցում կրկին ծառահատումներ էին իրականացնում: Պատասխանատու պաշտոնյան՝ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, պնդում է, որ հատվում են ծեր, ոչ կենսունակ, հիվանդ ծառեր։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է հատել 70-80 կենսունակությունը կորցրած թեղիներ, փոխարենը տնկել ավելի քան 100 հուդայածառեր։

Հուդայածառի մեկ տնկիի արժեքը 80․000 դրամ է, որը քաղաքապետարանը գնել է անցյալ տարի։ Նախատեսված է։ Քաղաքապետարանը գնել է ևս 200 հուդայածառ, որի համար արդեն վճարել է 8 միլիոն դրամ։ Քաղաքապետարանից հայտնում են, որ այն ծածկելու է շուրջ 300 բակ, 19 այգի, 18 պողոտա և փողոց։

Արդեն տնկվել է 95 հուդայածառ, պատրաստվել 34 փոս, պահպանվել է նաև 30 թեղի։ Մարտի 20-ին Նալբանդյան-Աբովյան հատվածում հանվել է 29 ծառ, տնկվել՝ 29-ը։ Եվս 10 ծառ պահպանվելու է։

ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ավելի վաղ նշել էր, որ Երևանում տնկվել է 250 մշտադալար ծառ։