ՀայաստանՍոցիալական

Հայաստանը աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է

Ըստ Numbeo Safety Index 2025-ի՝ Հայաստանը մտել է ամենաանվտանգ երկրների տասնյակ՝ 147 երկրների մեջ զբաղեցնելով 8-րդ տեղը։

Համաշխարհային մակարդակում Անդորրան գլխավորում է անվտանգության վարկանիշը 84,7 միավորով, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Թայվանը և Օմանը: Մինչդեռ ԱՄՆ-ը շատ ավելի ցածր է զբաղեցրել 89-րդ տեղը: Numbeo-ի անվտանգության ինդեքսը հիմնված է crowdsourced տվյալների վրա՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանցագործության ընկալումը և անձնական անվտանգության մտահոգությունները:

Նշենք նաև, որ 2025 թվականին կյանքի արժեքի ինդեքսի վերջին տվյալների համաձայն, որը ներկայացրել է Numbeo ծառայությունը, Երևանը դարձել Է Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաքը։ Երևանը 327 քաղաքների շարքում զբաղեցրել է 179-րդ տեղը կյանքի արժեքի ինդեքսում։ Երևանը կյանքի թանկությամբ շրջանցել է Մոսկվային՝ 210-րդ, Անկարային՝ 214-րդ, Թբիլիսիին՝ 222-րդ, Բաքվին՝ 256-րդ: