
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերն աճել են
Հայաստանի Գլխավոր դատախազության՝ 2024 թվականի հաշվետվության համաձայն՝ Հայաստանում արձանագրվել է պետական սահմանը ապօրինի հատելու դեպքերի զգալի աճ։
2024 թվականին գրանցվել է նմանատիպ 160 դեպք, մինչդեռ 2023 թվականին արձանագրվել է նման դեպքերի 78դեպք։ Այսպիսով, պետական սահմանի ապօրինի հատումների թիվն ավելացել է 82-ով կամ 105.1%-ով։
Միևնույն ժամանակ, նվազում է արձանագրվել անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերում։ 2024 թվականին գրանցվել է 15 նման դեպք, մինչդեռ 2023 թվականին դրանց թիվը հասնում էր 24-ի։ Այսինքն՝ ցուցանիշը նվազել է 9-ով։