Ռուսաստան մեկնող օտարերկրացիներըպետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններին
Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփովխման համաձայան՝ Հունիսի 30-ից օտարերկրացիների համար կստեղծվի թվային պրոֆիլ, որը կմիավորի քաղաքացու մասին պետական համակարգերում առկա տվյալները, և մեկ պրոֆիլում կամփոփվի բոլոր փաստաթղթերը (բուժզննում, աշխատանքային հարցեր, հարկերի վճարում և այլն): Դա կլինի միգրանտի անձը հաստատող փաստաթուղթը Ռուսաստանի Դաշնությունում։
Հունիսի 30-ից այն կգօրծի բոլոր օդային և ցամաքային անցակետերում։
Ոչ վիզային ռեժիմի երկրներ մեկնող քաղաքացիները հունիսի 30-ից պետք է անցնեն գրանցման ընթացակարգ՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Հավելվածը լինելու է համակարգի մի մասը։ Գրանցումը պետք է լինի ոչ ուշ, քան Ռուսաստանի Դաշնություն ծրագրված մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակատգ դեպքերում՝ ոչ ուշ քան չորս ժամ առաջ։
Բջջային հավելվածում քաղաքացին լրացնելու է իր տվյալները և դիմելու է, որ ինքը պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստան։ Քաղաքացու տվյալները ստուգվում են, որից հետո նա ստանում է հաստատման կոդ և սահմանին ներկայացնում է սահմանապահին։