ՀայաստանՍոցիալական

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

«Էլոլա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում Սննդամթերքի անվտանգության տեսչությունը ստուգումներ է իրականացրել, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր չանախ» արտադրատեսակի նմուշի մանրէաբանական արտադրական ցուպիկի խմբի մանրէների(ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Արտադրամասը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։

Սեդա Մարտոյան