ԱշխարհՍոցիալական

Վրաստանը խիստ քաղաքականություն է սկսել օտարերկրացիների դեմ

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն ուղղված է երկրի տարածքում օտարերկրացիների գտնվելու և նրանց արտաքսման կանոնների խստացմանը։ Ըստ այդ նոր օրենքների՝ Amnews-ի տվյալներով ավելի քան 90 անձ է արտաքսվել Վրաստանից։

Առաջարկվել է է բարձրացնել տուգանքները Վրաստանում գտնվելու կանոնները խախտելու դեպքում։ Նոր կարգավորումները պարզեցնում են անօրինական միգրանտների արտաքսման ընթացակարգը։

Բացի այդ, խստացվել են Վրաստանում ապաստան փնտրող օտարերկրացիների մնալու կանոնները։ Մասնավորապես՝ երկրում ապաստան փնտրող այն օտարերկրացիների համար, ովքեր Վրաստան ժամանելուց հետո մեկ ամսվա ընթացքում կարգավիճակի համար դիմում չեն ներկայացրել, կներդրվի արագացված ընթացակարգ։

Սակայն Վրաստանում օտարերկրացուն ապաստան տրամադրելու հարցը կարող է քննարկվել անմիջապես սահմանին, եթե օտարերկրացու Վրաստանում մնալը սպառնալիք է ներկայացնում պետական ​​անվտանգության համար։ Կրճատվում են նաև ապաստան տրամադրելու հարցի քննարկման ժամկետները, իսկ ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշում ստանալը պարզեցվում է։

Նշենք, որ 2022 թվականի պաշտոնական տվյալներով Վրաստանում ավելի քան 1․2 միլիոն օտարերկրացի է ապրում։