
Էլեկտրական շարժիչով անհատական տրանսպորտային միջոցների (սկուտերներ, սքեյթբորդեր) համար տուգանքներ են նշանակվել
ՀՀ օրենսդրությամբ սահմանվել են մի շարք նոր կարգավորումներ՝ էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցների շահագործման համար։ Այս փոխադրամիջոցները ներառում են էլեկտրական սկուտերներ, սքեյթբորդներ, սեգվեյներ, գիրոսկուտերներ, միանիվներ և նմանատիպ այլ սարքեր, որոնց վարումը պահանջում է հատուկ կանոնների պահպանում։ Նոր օրենքները ուժի մեջ կիմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Տուգանքներ կսահմանվեն այն դեպքերում, եթե վարորդները 25կմ/ժ-ից ավելի արագությամբ վարեն իրենց անհատական շարժունակության միջոցները։ Դրա համար նաև նոր պարտավորություններ կսահմանվի վերը նշված տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տվող կազմակերպությունների համար։
Եթե անհատական շարժունակության տրանսպորտային միջոցը կահավորված չլինի արագությունը չափող սարքավորումներով, կնախատեսվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով։
Ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդների կամ մոպեդների վարորդների կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ 7000 ՀՀ դրամի չափով։
Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ՝ բացառությամբ վարողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի, օրինակ՝ ուսապարկ:
Հիշեցնենք, որ երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։ Արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։ Այս պահանջները խախտելու համար նախատեսված է տուգանքի նշանակում՝ 5000 ՀՀ դրամի չափով։
Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինք և 16 տարին լրացած այն անձինք, որոնք «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեն։