ՀայաստանՍոցիալական

Հայաստանում նոր անձնագրերը շրջանառության մեջ կմտնեն 2026-ի երկրորդ կեսից

Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել ֆրանսիական IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. ընկերությունների կոնսորցիումը։ Սրա մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նրա խոսքով՝ պայմանագրի ստորագրումը նախատեսվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Դրանից հետո կմեկնարկի տեխնիկական աշխատանքների փուլը։ Նոր կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին կտրամադրվեն 2026 թվականի երկրորդ կիսամյակից։

Դավթյանի խոսքով՝ կենսաչափական տվյալների՝ մատնահետքի և դեմքի պատկերի հավաքագրումը կիրականացվի տեղում՝ գործակալության գրասենյակներում։ Այստեղ կտեղադրվեն «բոլորը մեկում» տեխնոլոգիայով համալրված սարքեր։ Դրանք ապահովելու են ամբողջ գործընթացի ավտոմատացված իրականացումը։

Անդրադառնալով գների հարցին՝ նա նշել է, որ մասնավոր գործընկերը գնային քաղաքականության մասին կհայտարարի ավելի ուշ։ Սակայն վստահեցրել է՝ քաղաքացիներին սպասվում է արժանապատիվ և արդիական անձնագրեր։