
Տնային կալանքում գտնվող անձինք կարող են հեռավար աշխատել
Հայաստանի ազգային խորհրդարանն 1-ին ընթերցմամբ ընդունել է Արդարադատության նախարարության ներկայացրած տնային կալանքի տակ գտնվող անձանց հեռավար աշխատելու մասին նախագիծը։
Եթե դատարանը հեռախոսային խոսակցությունների, տեսակցությունների, ինտերնետից հետո օգտվելու սահմանափակումներ կիրառի, այդ դեպքում պետք է որոշվի` անձը կարող է իր աշխատանքը շարունակել, թե ոչ։ Կիրառված սահմանափակումները պետք է համատեղելի լինեն աշխատանքի հետագա կատարման հետ։ Եթե, օրինակ, դատարանը հիմնական սահմանափակումից բացի կիրառի այլ սահմանափակումներ ու դրանք խոչնդոտ դառնան աշխատանքի համար, ապա աշխատողի լիազորությունները կասեցվում են, իսկ եթե սահմանափակումները համատեղելի լինեն աշխատանքի հետ, անձը կկարողանա հեռավար աշխատել։
Նախարարությունից տեղեկացնում են՝ եթե աշխատանքը հնարավոր լինի կատարել հեռավար, անձը կստանա նույն վարձատրությունը։ Ինչ վերաբերում է այն բոլոր դեպքերին, երբ աշխատողի լիազորությունները կասեցվում են մասնավոր հատվածում, այսինքն` աշխատող-գործատու հարաբերություններում, գործատուն ինքը աշխատողի հետ համաձայնությամբ կորոշի` հնարավոր է իրեն վարձատրություն տալ, թե ոչ։ Հանրային ծառայողի դեպքում վարձատրություն չի լինելու։
Հայաստանում ներկայում 780 անձր տնային կալանքի տակ է գտնվում։