ՀԷՑ-ը պարզաբանում է ամանորյա հոսանքազրկումները
Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ Էրեբունի վարչական շրջանում հոսանքազրկումներին։
Նրա խոսքով՝ տեխնիկական առումով որևէ արտառոց կամ սենսացիոն երևույթ չկա, երբ որևէ հատվածում տեղի է ունենում վթարային անջատում։ Նման դեպքերի փոխհատուցման հարցը կկարգավորվի օրենքով։ Ասինքն, եթե պարզվի, որ հոսանքազրկման պատճառը եղել է ՀԷՑ-ի անգործությունը, ապա վնաս կրած բաժանորդներին փոխհատուցում կտրվի։
Պետրոսյանը նաև համեմատական տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ անցյալ տարի ամանորի կեսգիշերին հանրապետությունում հոսանքազրկված է եղել շուրջ 32 հազար բաժանորդ, մինչդեռ այս տարի ամանորի նախօրեին այդ թիվը կազմել է 9200։
«Քանի որ ՀԷՑ–ի շուրջ լրատվականների և որոշ քաղաքական շրջանակների ուշադրությունն առավել սևեռված էր, ստեղծվեց տպավորություն, որ իրավիճակը չափազանց ֆետիշացվել է»,– ավելացրեց Պետրոսյանը։
