
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Արդեն 4 օր է, ինչ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
Ռուս-վրացական սահմանը և Ռուսաստանը Վրաստանin միացնող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտի համար` լեռնանցքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Թե երբ կբացվի ճանապարհը, դժվար է հասկանալ, որովհետև գիշերը ճանապարհները չենք մաքրվում ձնահոսքի վտանգի պատճառով։
Ճանապարհը ապրիլի 11-ին բացվել էր միայն թեթև մարդատարների համար։ Ապրիլի 12-ին՝ կրկին փակվել բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Բացի այդ՝ Ստեփանծմինդա-Գվելեթի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Տուժածներ չկան։