ՀայաստանՍոցիալական

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղացել իսկ Լարսը դեռ փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ձյուն է տեղացել Սյունիքի մարզի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գեղարքունիքի մարզի Վարդենյանց լեռնանցքում։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ապրիլի 12-ին ճանապարհի վրա ձնահյուս է տեղի ունեցել, ապրիլի 11-ին՝ քարաթափում։ Բացի այդ՝ ճանապարհների ձյունը չի մաքրվում՝ ձնահյուսի վտագի պատճառով։ Այնուամենայնիվ Amnews-ին հաջողվեց պարզել, որ ճանապարհը արդեն սկսել են մաքրել։ Այն կարող է մոտակա ժամանակներում բացվել։