ՀայաստանՍոցիալական

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

Լոռու մարզում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ Արթիկի տարածաշրջանում գիշերն առատ ձյուն է տեղացել։ Սպասարկող կազմակերպությունը ճանապարհը մաքրել է ու մշակել աղ-ավազով։ Տեղացած առատ ձյան հետևանքով այսօր Երևան-Գյումրի ճանապարհին ստեղծվել էր վթարավտանգ իրավիճակ և խցանում։

Լարսում ձնահյուսի բարձր վտանգի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այն փակվել է փետրվարի 14-ի գիշերը։ Մինչ այդ՝ ճանապարհը մաքրվել և մի քանի ժամով սկսել էր գործել։ Լարսը կրկին կբացվի եղանակային պայմանների բարելավման դեպքում։