
Հայաստանում ճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստանի փրկարար ծառայությունից հայտնում են, որ մեր երկի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում և Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ձնահյուսի վտանգի պատճառով ճանապարհները չեն մաքրվում ձյան շերտից։ Մեր տվյալներով՝ ապրիլի 17-ի կեսօրից հետո ճանապարհը կարող է բացվել։ Հիշեցնենք, որ Լարսը վերջին անգամ բացվել է ապրիլի 13-ին։