
Հայաստանում գործարկվելու է փրկարար ծառայության և ոստիկանության միասնական հեռախոսահամար
Հայաստանում նախատեսվում է ստեղծել մեկ միասնական հեռախոսահամար՝ արտակարգ իրավիճակների դեպքում դիմելու համար։ Սրա մասին Ազգային ժողովում հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման հաշվետվությունը։
Ներկայում գործող 911 (Փրկարար ծառայություն) և 112 (Ոստիկանություն) հեռախոսահամարներից կպահպանվի միայն մեկը՝ ամենայն հավանականությամբ՝ 112-ը։
Նախարար Սարգսյանի խոսքով՝ քաղաքացիները հաճախ դժվարանում են հասկանալ, թե կոնկրետ իրավիճակում որ ծառայությանն է պետք դիմել։ Այդ գործառույթը ստանձնելու են միասնական կենտրոնի օպերատորները։
Նախարարն ընդգծել է նաև, որ 2024-ին նախատեսվում է տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում՝ փրկարար ծառայության համար 10 հրշեջ մեքենայի ձեռքբերում։