ՀայաստանՍոցիալական

Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում

Հայաստանի տարածքում առաջիկա երկու շաբաթներին սպասվում է համեմատաբար տաք եղանակ։ Ինչպես հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ համաձայն Եվրոպական եղանակային կանխատեսումների կենտրոնի (ECMWF) տվյալների, ապրիլի 21-ից 28-ը օդի ջերմաստիճանը կլինի նորմայից 3-6 աստիճանով բարձր, իսկ ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը՝ նորմայից բարձր 1-3 աստիճան, կենտրոնական շրջաններում՝ մինչև 6 աստիճան։

Տեղումների քանակի առումով՝ ապրիլի 21-28-ն ընկած ժամանակահատվածում հյուսիսային և կենտրոնական շրջաններում սպասվում են նորմայից 10-30 տոկոսով ավելի տեղումներ։ Մնացած տարածքներում կանխատեսվում է տեղումների պակաս։

Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում, ըստ կանխատեսումների, Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը նշանակում է՝ ավելի քիչ տեղումներ, քան միջին վիճակագրականը։