ՀայաստանՍոցիալական

Facebook-ը դադարեցրել է Մոնթե Մելքոնյանի լուսանկարները արգելափակելու քաղաքականությունը

Facebook սոցիալական հարթակը, որը պատկանում է Meta ընկերությանը վերջին շրջանում դադարել է սահմանափակել այն օգտահաշիվներն ու էջերը, որոնք հրապարակում են արցախյան առաջին պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարներն ու անունը։

Տեղեկությունը հայտնել է ՏՏ մասնագետ Սամվել Հայրապետյանը՝ ընդգծելով, որ նախկինում սոցցանցը հաճախ էր արգելափակում օգտատերերին և խմբերին՝ Մելքոնյանի լուսանկարներ տարածելու համար։ Ըստ փորձագետի՝ սահմանափակումները հիմնականում կիրառվել են ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ բողոքների հիման վրա։

Այժմ, սակայն, բողոքարկման արդյունքում հրապարակումներն ու լուսանկարները հիմնականում վերականգնվում են։ Հայրապետյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Մոնթեի անունով գրառումներին։

Նա օգտատերերին կոչ է արել չհրաժարվել հերոսի լուսանկարների և պատմության տարածումից՝ հորդորելով արգելափակումների դեպքում անպայման բողոքարկել։